Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2005, 698 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 309-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 309-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 7-րդ կետում «հունիսի 15-ին» բառերը փոխարինել «սեպտեմբերի 15-ին» բառերով.

բ) որոշմամբ հաստատված կարգում`

27-րդ կետից հանել «նոտարական վավերացումից հետո» բառերը.

5-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վկայագրում նշվող աջակցության գումարը հանդիսանում է աջակցություն ստացողի և նրա ընտանիքի անդամների հավասար բաժիններով բաժնային սեփականություն, որի չափով ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը` ձեռք բերվող բնակարանի նկատմամբ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։