Կառավարության որոշումներ

21 Հունվարի 2010, 53 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2388-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանս-պորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածում`
ա. 6-րդ կետի 1-ին ենթակետը, 25-րդ և 129-րդ կետերը «ԻՍՕ» բառերից առաջ լրացնել «ՀՍՏ» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 25.1-ին կետով.
«25.1. Այն բալոնները, որոնց արտադրության կամ վկայագրման ամսաթվից հետո անցել է դրանց վկայագրման ժամանակահատվածին հավասար կամ ավելի ժամանակ, մինչև ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրելը, պետք է վկայագրվեն սույն կանոնակարգի 6-րդ կետում նշված կազմակերպություններից որևիցե մեկում։»,
գ. 133-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«133. Պարբերական վկայագրման ժամկետանց բալոններով գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը կանխելու նպատակով ավտոտրանսպորտային միջոցի դիմապակու վերևի աջ անկյունում ներսի կողմից փակցվում է ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված բալոնների հաջորդ վկայագրման ժամկետը (տարեթիվը և ամիսը) նշող 50 մմ x 80 մմ չափսերով կտրոն` համաձայն N 4 ձևի`
1) գազաբալոնային սարքավորումների տեղադրում իրականացնող կազմակերպությունների կողմից` սույն տեխնիկական կանոնակարգի 60-րդ կետում նշված աշխատանքները կատարելուց հետո.
2) բալոնների պարբերական վկայագրում իրականացնող կազմակերպությունների կողմից` սույն տեխնիկական կանոնակարգի 66-րդ կետում նշված աշխատանքները կատարելուց հետո.
3) այն դեպքերում, երբ նախկինում գազավառելիքային սնման համակարգով կահավորված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված բալոնների հաջորդ վկայագրման ժամկետը դեռևս չի լրացել, և առկա է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված NN 2 կամ 3 ձևերի վկայականը` համապատասխանաբար այդ վկայականները տվող կազմակերպությունների կողմից` առանց դրանց գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկում կատարելու։»,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 136.1-ին կետով.
«136.1. Ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված բալոնների հաջորդ վկայագրման ժամկետը նշող կտրոնների տպագրումը, սույն կանոնակարգի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանող կազմակերպություններին բաշխումը, ինչպես նաև հաշվառումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից ներկայացվող հայտերի հիման վրա` համաձայն N 5 ձևի»,
ե. NN 2, 3 և 4 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների,
զ. լրացնել N 5 ձևով` համաձայն N 4 հավելվածի.
2) որոշման N 3 հավելվածի գազաբալոնների պարբերական վկայագրման ու գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունների արտադրական բազաների հիմնական տեխնոլոգիական սարքավորումների օրինակելի ցանկի 4-րդ տողը «Բալոնի ակուստիկ-առաքման հսկողության սարք» բառերից հետո լրացնել «(միայն 4-րդ տիպի բալոնների վկայագրում կատարող կազմակերպություններում)» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված