14 Հունվարի 2010, 46 - Ն
2010-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ, ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ, ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ OՐԱՑՈՒՅՑԸ, ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաuտատել`
1) 2010-2015 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) իմունականխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը` համաձայն
N 2 հավելվածի.
3) իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի.
4) Պատվաuտումների ազգային oրացույցը` համաձայն N 4 հավելվածի.
5) պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձևը` համաձայն N 5 հավելվածի.
6) իմունականխարգելման ազգային ծրագրի խնդիրները և ակնկալվող արդյունքները` համաձայն N 6 հավելվածի։
2. Սահմանել, որ իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության վարչապետը։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաuտանի Հանրապետությունում իմունականխարգելման ազգային ծրագիրը, իմունականխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը, իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը և պատվաuտումների ազգային oրացույցը հաստատելու մասին» N 2119-Ն որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։
Հավելված