Կառավարության որոշումներ

21 Հունվարի 2010, 29 - Ա

«ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Ստեփանավան քաղաքի Սայաթ-Նովայի 3 հասցեում գտնվող` 16333 հազ. դրամ գնահատված արժեքով, 465.6 քառ. մետր մակերեսով շենքն անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով տրամադրել «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությանը` հաշման
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ սույն կետում նշված պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև շենքի գնահատման համար 395064 դրամ գումարը ենթակա է վճարման` «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի հետ համատեղ` սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։