21 Հունվարի 2010, 26 - Ա
ՀԱՅԻԹԻԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաuտանի Հանրապետության բյուջետային համակարգի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատաuխան և 2010 թվականի հունվարի 12-ին Հայիթիի Հանրապետությունում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման համար oգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայիթիի Հանրապետության կառավարությանը տրամադրելու նպատակով Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2010 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 100.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի պետական բյուջեով նախա-տեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ oտարերկրյա կառավարություններին» հոդվածով)։