14 Հունվարի 2010, 22 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշմամբ հաստատված` Հայաuտանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով.
«14.1. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն անձնագիր տալիս է կամ փոխանակում դիմումը մուտքագրվելուց հետո 5-րդ աշխատանքային օրը` բացառությամբ սույն կանոնադրության 15-րդ կետով նախատեսված դեպքերի։».
2) 15-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Անձնագրի կորստյան դեպքում կազմվում է կորստյան գործ։ Կորած անձնագրի փոխարեն նորը տրվում է Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացու դիմումի մուտքագրումից հետո` 15-րդ օրը։».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով.
«15.1. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա անձնագիր կարող է տալ կամ փոխանակել ավելի կարճ ժամկետներում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։