Կառավարության որոշումներ

14 Հունվարի 2010, 19 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը ճանաչել ավագ դպրոցների լիազոր մարմին՝ նրան վերապահելով ավագ դպրոցների կառավարման՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները։
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Փորձնական փուլի ծրագրի ավագ դպրոցների և դրանց հարակից հիմնական դպրոցների ցանկը հաստատելու, Հայաստանի Հանրապետության մի շարք պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի N 231 և հուլիսի 25-ի N 1392-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 958-Ն և 2009 թվականի հունիսի 11-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 664-Ն որոշումներում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։