14 Հունվարի 2010, 15 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 172-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի «Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը հաստատելու մասին»
N 172-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն բնակելի տուն կամ բնակարան կամ այլ բնակելի տարածք» բառերից հետո լրացնել «` բացառությամբ ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականություն հանդիսացող բնակելի տան կամ բնակարանի կամ այլ բնակելի տարած-
քի, որում մեկ անձին հասանելիք բնակելի տարածքի բաժնեմասը չի գերազանցում
9.0 քառ. մետր մակերեսը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։