Կառավարության որոշումներ

10 Դեկտեմբերի 2009, 1525 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 491-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 491-Ն որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սահմանել, որ գործող տնտեսավարող սուբյեկտները (այդ թվում` սերտիֆիկացնող) պետք է մինչև 2010 թվականի հունիսի 1-ը շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջները (այդ թվում` սերտիֆիկացմանը վերաբերող պահանջները) համապատասխանեցնեն կանոնակարգին, իսկ այս ոլորտներում նոր գործունեություն ծավալող սուբյեկտները` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։ Կանոնակարգի 48-րդ կետն ուժի մեջ կմտնի 2012 թվականի հունվարի 1-ից, իսկ սննդի շղթայի 5-10-ը ներառյալ աշխատողներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար` 2015 թվականի հունվարի 1-ից։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։