Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2009, 1524 - Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԻՍՏԵՅՏ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԸՆԴ ԱԴՄԻՆԻՍԹՐԵՅՇՆ ՔԱՄՓՆԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Իստեյտ Մենեջմենթ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2010 թվականի փետրվարի 1-ից մինչև 2011 թվականի հունվարի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013 թվականի փետրվարի 1-ը։
2. Հավանություն տալ «Իստեյտ Մենեջմենթ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Իստեյտ Մենեջմենթ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Իստեյտ Մենեջմենթ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը։
4. Սույն որոշման N1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները։
Հավելված