Կառավարության որոշումներ

14 Հունվարի 2010, 13 - Ն

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ` ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ հոդվածներին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին, 9-րդ հոդվածի 3-րդ ու 13-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի ավագանու որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող՝ համայնքի վարչական սահմաններում գտնվող` Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանի և դրա պահպանական գոտու 8.16 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը` որպես պետական սեփականություն, և դրա վրա գտնվող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի հաշվեկշռում չհաշվառված, պետական սեփականություն հանդիսացող և պատմամշակութային նշանակություն ունեցող՝ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող 10293.1 դրամ արժողությամբ շենքերն ու շինությունները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն N 2 հավելվածի, անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի վրա գտնվող, համայնքի հաշվեկշռում չհաշվառված` պետական սեփականություն հանդիսացող և պատմամշակութային նշանակություն չունեցող՝ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող 5273.1 դրամ արժողությամբ շինությունները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն N 3 հավելվածի, սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 568-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-3-րդ և 6-8-րդ կետերում «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» բառերը փոխարինել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» բառերով.
2) 3-րդ կետում «92248.0 դրամ» և «279894.0 դրամ» բառերը համապատասխանաբար փոխարինել «76379.0 դրամ» և «295763.0 դրամ» բառերով.
3) 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սահմանել, որ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է, ինչպես նաև հայոց ազգագրությանը և ազատագրական պայքարի պատմությանն առնչվող թանգարանային նշանակություն ունեցող առարկաների ու հավաքածուների հայտնաբերումը, հաշվառումը, հանրահռչակումը, ազատագրական պայքարի պատմությունը հավերժացնող Սարդարապատի և Մուսա լեռան հերոսամարտերի հուշարձանների, դրանց պահպանական գոտիների` օրենքով սահմանված կարգով պահպանությունն ու օգտագործումը։
5. Թույլատրել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել իր ստեղծման նպատակին համապատասխանող և ծառայող ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում.
2) կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մշակույթի բնագավառում.
3) զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.
4) լուսանկարչության բնագավառում գործունեություն.
5) հուշանվերների, տնայնագործական, պաշտամունքային և կրոնական նշանակության արտադրատեսակների մանրածախ առևտուր.
6) հրատարակչական գործ։»։
5. Ստեղծել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարան» մասնաճյուղ։
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`
1) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագիր.
2) սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև սույն որոշումից բխող այլ ծախսերն իրականացնել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) ապահովել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ uույն որոշումից բխող համապատաuխան փոփոխությունների կատարումը։
Հավելված