Կառավարության որոշումներ

19 Մայիսի 2005, 689 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ի N 1421-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց ձորի մարզերում բեզոարյան այծի որսի թույլտվություն տալու մասին» N 1421-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետում «2004 թվականի» բառերը փոխարինել «2004-2005 թվականների» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։