14 Հունվարի 2010, 11 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 805-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ ու 34-րդ հոդ-վածների և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի
24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի և Հայաստանի Հանրապետության կառա-վարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգի ծառայողների բնակարանային ապահովության մասին» N 805-Ն որոշման վերնագիրը, որոշման հավելվածի վերնագիրը և 1-ին կետը «անվտանգության ծառայության համակարգի» բառերից հետո լրացնել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից։