14 Հունվարի 2010, 7 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցի N 1 հասցեում գտնվող` 18240.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով և 3360 քառ.մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները և դրանց սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 0.45 հեկտար հողատարածքը նվիրաբերել Մարտունու քաղաքային համայնքին` շախմատի դպրոց հիմնելու համար։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված առանձնացման արդյունքում առաջացած ավելացված արժեքի հարկի վճարումը պետք է իրականացվի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով։
3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Մարտունու քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքային համայնքի միջոցների հաշվին, և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով փոփոխությունը և դրա պետական գրանցումը։