Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2009, 1513 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 1127-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N 1127-Ն որոշման 3-րդ կետի պահանջներն ու Երևանի քաղաքապետարանի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կողմից 2009 թվականի փետրվարի 16-ին և 17-ին կայացված` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերող-ների մրցույթի արդյունքները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտային հարակից տարածքում իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1127-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը ձեռք բերող է հանդիսանում «Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը.».
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) նախատեսված օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող մարմինը Երևանի քաղաքապետն է».
3) 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) uեփականության oտարման գործընթացն uկuելու վերջնական ժամկետը 2010 թվականի ապրիլի 1-ն է»։
2. Լիազորել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N 1127-Ն որոշման հավելվածում նշված տարածքում uեփականության և պետական գրանցում ստացած` գույքային իրավունքներ ունեցող անձանց։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։