Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2009, 1504 - Ա

ՏԱՐՈՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդ-վածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Տարոն Աշոտի Զաքարյանին (ծնվ.` 1987 թվականի դեկտեմբերի 15-ին,
քաղ. Երևան, Դավթաշեն, 1-ին թաղ., շենք 11, բն. 23։ Ուսանում է բարձր վարկանիշ ունեցող` Ֆրանսիայի Մոնպլիե II համալսարանում) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։