Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2009, 1497 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» N 268-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`
1) 11-րդ կետը «գանձված պետական տուրքի գումարների,» բառերից հետո լրացնել «պետական բյուջե փաստացի փոխանցված պետական տուրքի գումարների,» բառերով.
2) 12-րդ կետը «գանձված պետական տուրքի գումարների,» բառերից հետո լրացնել «պետական բյուջե փաստացի փոխանցված պետական տուրքի գումարների,» բառերով.
3) 13-րդ կետը «գանձված պետական տուրքի գումարների,» բառերից հետո լրացնել «պետական բյուջե փաստացի փոխանցված պետական տուրքի գումարների,» բառերով.
4) կարգը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին կետով.
«13.1. Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողները և օդանավակայան շահագործող կազմակերպությունները յուրաքանչյուր շաբաթվա համար մինչև հաջորդող շաբաթվա երրորդ աշխատանքային օրը փաստաթղթային տեսքով կամ էլեկտրոնային եղանակով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում տեղեկություններ, այդ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից մեկնած ուղևորների թվի, այդ թվում` պետական տուրքի արտոնություններից օգտվողների և կանխիկ գանձման անդորրագրերով մեկնողների մասին, յուրաքանչյուր օրվա դրությամբ ըստ առանձին ավիափոխադրողների` համաձայն N 6 ձևի։».
5) N 2 ձևը «գանձված պետական տուրքի,» բառերից հետո լրացնել «պետական բյուջե փաստացի փոխանցված պետական տուրքի,» բառերով, իսկ «գանձվել է պետական տուրք`» տողերից հետո` հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Պետական բյուջե փաստացի փոխանցվել է պետական տուրք`
………………………………………………………………………………………………դրամ։».
(թվերով և բառերով)

6) N 3 ձևը «գանձված պետական տուրքի,» բառերից հետո լրացնել «պետական բյուջե փաստացի փոխանցված պետական տուրքի,» բառերով, իսկ «գանձվել է պետական տուրք`» տողերից հետո` հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Պետական բյուջե փաստացի փոխանցվել է պետական տուրք`
………………………………………………………………………………………………դրամ։».
(թվերով և բառերով)

7) N 4 ձևը «գանձված պետական տուրքի,» բառերից հետո լրացնել «պետական բյուջե փաստացի փոխանցված պետական տուրքի,» բառերով, իսկ «գանձվել է պետական տուրք`» տողերից հետո` հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

«Պետական բյուջե փաստացի փոխանցվել է պետական տուրք`
………………………………………………………………………………………………դրամ։».
(թվերով և բառերով)

8) կարգը լրացնել N 6 ձևով` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը։
Հավելված