24 Դեկտեմբերի 2009, 1496 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ, ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՔԱՐԱԹԱՓԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության երկաթուղային տրանսպորտի օբյեկտներին, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին սպառնացող քարաթափերի կանխարգելման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ելնելով սույն որոշման հավելվածում նշված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ապահովվածությունից` անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման հավելվածում համապատասխան ճշգրտումներ կատարելու վերաբերյալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված