Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2009, 1494 - Ա

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 13-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Առողջության զարգացման կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ վտանգավոր թափոնների վնասազերծման լիցենզիա։
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ստորագրել և «Առողջության զարգացման կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կնիքով վավերացված լիցենզիան։
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության պետին` իրենց իրավասությունների սահմաններում իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետով սահմանված վնասազերծման աշխատանքների կատարման նկատմամբ։