24 Դեկտեմբերի 2009, 1492 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման հավելվածի «4.3.5. Հարկային և մաքսային համակարգերը» բաժնի 1-ին կետի`
1) «2009 թվականին ակնկալվող արդյունք» սյունակից հանել «և օրենսգրքի հատուկ մասի նախագծի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացում» բառերը.
2) «2010 թվականին ակնկալվող արդյունք» սյունակը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի ներդրումե բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագծի ամփոփ տարբերակը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը,» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշման N 2 հավելվածի 55-րդ կետի «Գերակա խնդրի լուծմանն ուղղված քայլեր» սյունակից հանել « - Միասնական հարկային օրենսգրքի նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը» բառերը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։