Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2009, 1489 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 505-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2081-Ն որոշման կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 505-Ն որոշման 3-րդ և որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետերում «մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 10 000, 7102 21 000, 7102 31 000)» բառերը փոխարինել «չմշակված, չտեսակավորված (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 10 000), արդյունաբերական` չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 21 000), ոչ արդյունաբերական` չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 31 000) ալմաստների» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր