17 Դեկտեմբերի 2009, 1486 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների և առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պահպանման ծախսերի ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն որոշման վերնագիրը, որոշման 1-ին կետը, որոշմամբ հաստատված կարգի վերնագիրը և կարգի 1-ին կետը «առևտրական ներկայացուցիչների» բառերից հետո լրացնել «, մաքսային կցորդի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։