7 Ապրիլի 2005, 684 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 286 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
որոշմամբ հաստատված կարգում`
ա) 23-րդ կետում «պայմանները» բառից հետո հանել բոլոր բառերը և նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Աճուրդի կազմակերպման փաստաթղթերի փաթեթում ներառվում են սույն կետում նշված պահանջներին, սահմանափակումներին և պայմաններին համապատասխան, սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի և առուվաճառքի պայմանագրի նախագծերը, ինչպես նաև աճուրդի կազմակերպչի կողմից հաստատված հողամասի հատակագիծը, որոնք աճուրդի արդյունքների ամփոփումից հետո 12-օրյա ժամկետում տրամադրվում են աճուրդում հաղթողին»:
բ) ուժը կորցրած ճանաչել 52-րդ կետի վերջին պարբերությունը,
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 521-րդ կետով.
«521. Մրցույթների անցկացման փաթեթում ներառվում են ինչպես վարձակալության պայմանագրի նախագիծը, այնպես էլ մրցույթի կազմակերպչի կողմից հաստատված հողամասի հատակագիծը՝ որպես պայմանագրի հավելված:
Կառուցապատման նպատակներով նախատեսված դեպքերում` հողամասերի դեպքում մրցույթի անցկացման փաստաթղթերի փաթեթում ներառվում է նաև մրցույթի պայմաններով նախատեսված քաղաքաշինական նորմերի և սահմանափակումների, կառուցապատման պայմանների հիման վրա սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքը:
Սույն կետով սահմանված փաստաթղթերը մրցույթի արդյունքների ամփոփումից հետո 10-օրյա ժամկետում տրամադրվում են մրցույթում հաղթողին».
գ) 70-րդ կետը «մրցույթով» բառից հետո լրացնել «(բացառությամբ կոնցեսիայի պայմանագրով նախատեսված դեպքերի)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։