Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2009, 1483 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի խրախուսման նպատակով «Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 5200.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)։
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա։