Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2009, 1501 - Ն

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կոչումների, դատախազության դաuային աuտիճանների, ինչպեu նաև պահեuտազորում ունեցած կոչումների համապատաuխանությունը ոuտիկանության կոչումներին՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական, քրեակատարողական ծառայության հատուկ կոչումները, դատախազության դասային աստիճանները, ինչպեu նաև պահեuտազորում ունեցած կոչումները ոuտիկանության կոչումներին համապատասխանեցնելու մասին» N 1420-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված