24 Դեկտեմբերի 2009, 1473 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի։
2. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամuյակում հատկացնել 42383.0 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)։
3. Սահմանել, որ սույն որոշման հիման վրա գնվելիք աշխատանքների կատարման պայմանագրով կարող է նախատեսվել կանխավճարի հատկացում պայմանագրի գնի մինչև 100 տոկոսի չափով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված