Կառավարության որոշումներ

10 Դեկտեմբերի 2009, 1470 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 909-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի «Հազարամյակի մարտահրավեր համաձայնագրով նախատեսված գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում 6 լոտով կնքված կապալի պայմանագրերի լուծման և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին լիազորություն վերապահելու մասին» N 909-Ա որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.
«6. Սույն որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի հաշվեկշռին հանձնված ակտիվների կազմում առկա գույքը` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով հանձնել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
u_files/file/decrees/kar/2009/12/09_1470.pdf