Կառավարության որոշումներ

17 Դեկտեմբերի 2009, 1467 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 633-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 633-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշմամբ հաստատված կանոնադրության «II. Նախարարության գործառույթները» բաժնի «Միգրացիայի և փախստականների բնագավառում`» ենթաբաժնի «ա» ենթակետում «մշակումը» բառը փոխարինել «մշակման ապահովումը» բառերով, «գ» ենթակետում «իրականացումը» բառը` «մշակումը» բառով, «դ» ենթակետում «տրամադրումը» բառը` «ծրագրերի իրականացումը» բառերով, «զ» ենթակետում «մշակումը և իրականացումը» բառերը` «մշակմանը և իրականացմանը մասնակցությունը» և «է» ենթակետում «մշակումը և իրականացումը» բառերը` «մշակմանը և իրականացմանն աջակցությունը» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի կառուցվածքի «2. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժինը, իսկ «II. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում պետական մարմիններ» բաժինը լրացնել «Միգրացիոն պետական ծառայություն» տողով.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «գ» և «դ» ենթակետերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։