17 Դեկտեմբերի 2009, 1465 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մինչև 2010 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում `
1) Գրիգոր Վաչագանի Ասատրյանին (ծնվ.` 10.11.1991 թ., հասցեն` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, Կալինինի 2-րդ նրբ., տուն 2), սովորում է Դիլիջանի N 2 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում.
2) Հակոբ Արթուրի Ավագյանին (ծնվ.` 06.12.1991 թ., հասցեն` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Հանրապետության փող., 36 շենք, բն.45), սովորում է Երևանի «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում.
3) Սիփան Արմենի Այվազյանին (ծնվ.` 04.11.1991 թ., հասցեն` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ.Էջմիածին, Իսելեմուլենիի 7 շենք, տուն 13), սովորում է Վաղարշապատի N 5 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում.
4) Մանվել Մինասի Մկրտչյանին (ծնվ.` 12.12.1991 թ., հասցեն` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գ. Տանձուտ), սովորում է Վաղարշապատի N 5 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում.
5) Դավիթ Արմենի Գալստյանին (ծնվ.` 09.08.1991 թ., հասցեն` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գ. Մյասնիկյան), սովորում է Մյասնիկյանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում.
6) Նարեկ Արթուրի Հարությունյանին (ծնվ.` 10.12.1991 թ., հասցեն` քաղ. Երևան, Ռուսթավելու փող., տուն 29), սովորում է «Փոքր Մհեր» կրթահամալիրի 11-րդ դասարանում.
7) Գևորգ Արթուրի Ջաղինյանին (ծնվ.` 11.12.1991 թ., հասցեն` քաղ. Երևան, Սեբաստիայի 20 շենք, բն. 31), սովորում է Ռումինիայի Հանրապետության Բուխարեստ քաղաքի Մարկ Տվենի անվան միջազգային հանրակրթական դպրոցի ավարտական դասարանում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի դեկտեմբերի 12-ից։