Կառավարության որոշումներ

25 Մայիսի 2005, 681 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների 6-րդ հոդվածներին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի`

Անտառամուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 11 հավելվածների,

Դեբետի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 2 և 22 հավելվածների,

Եղեգնուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 3 և 33 հավելվածների,

Թեղուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 4 և 44 հավելվածների,

Լորուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 5 և 55 հավելվածների,

Խնկոյանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 6 և 66 հավելվածների,

Մարցի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն

NN 7 և 77 հավելվածների,

Ֆիոլետովոյի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 8 և 88 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ սույն որոշման 1-ին կետով սահմանված գյուղական համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: