17 Դեկտեմբերի 2009, 1463 - Ա
«ԲԵԿՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապե-տության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերությանը 2010 թվականին Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) ամոնիտ N 6 ԺՎ` փոշի 100000 կգ
2) ամոնիտ N 6 ԺՎ` փամփուշտ` Փ 32 մմ տրամագիծ 200000 կգ
3) էմուլսիոն բաղադրանյութ ԱՍ-25Պ 200000 կգ
4) շաշկա-դետոնատոր Տ-400Գ 50000 կգ
5) կապսուլ-դետոնատոր 300000 հատ
6) կրակատար քուղ 500000 գծմ
7) էլեկտրադետոնատոր 200000 հատ
8) դետոնացիոն քուղ 200000 գծմ
9) ոչ էլեկտրական պայթեցման միջոց ՍԻՆՎ-Ս/ ԴԻՆՎ-Ս 60000 հատ
10) ոչ էլեկտրական պայթեցման միջոց ՍԻՆՎ-Պ/ ԴԻՆՎ-Պ 20000 հատ
11) ոչ էլեկտրական պայթեցման միջոց ՍԻՆՎ-Շ/ ԴԻՆՎ-Շ 200000 հատ։
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաս-տանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապե-տության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարու-թյանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը։
3. Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին։
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերությանը պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման և վերջնական օգտագործման հավաստագրերի տրամադրումը։