Կառավարության որոշումներ

17 Դեկտեմբերի 2009, 1460 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 39-րդ կետը.
2) N 2 հավելվածում`
ա. 9-րդ կետի 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«-Հայաստանի Հանրապետությունում տարերային աղետների կանխատեսման և կանխարգելման համակարգի ձևավորման հայեցակարգի մշակում և ընդունում
- Աղետների կամ պատերազմական իրավիճակի արդյունքում վնասված և ոչնչացված ենթակառուցվածքների առաջնային վերականգնողական հանրային աշխատանքների իրականացման և տուժած բնակավայրերի բնակիչներին այդ աշխատանքներում ներգրավելու համակարգի ձևավորման հայեցակարգի մշակում»,
բ. ուժը կորցրած ճանաչել 19-րդ, 20-րդ և 22-րդ կետերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր