17 Դեկտեմբերի 2009, 1455 - Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող` 2005 թվականի արտադրության ''НИССАН MAXIMA 3.0l'' մակնիշի (պետհամարանիշը` 627 OԼ 64, նույնացման համարը` JN1CA31A76M110017, շարժիչը` VQ30612741B)` 12533908 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան, ինչպես նաև նիստերի համար նախատեսված սեղանը` 2 միավորից (1 միավորի հաշվեկշռային աժեքը` 177940 դրամ) և իր կցորդ սեղանները` 2 հատ (1 հատի հաշվեկշռային արժեքը` 109060 դրամ) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ենթակայության «Դպրոցաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակին:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ենթակայության «Դպրոցաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենին` 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: