17 Դեկտեմբերի 2009, 1451 - Ն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2010 թվականի ապրիլի 5-ի, հուլիսի 12-ի, օգոստոսի 16-ի և սեպտեմբերի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2010 թվականի ապրիլի 10-ը, հուլիսի 17-ը, օգոստոսի 21-ը և սեպտեմբերի 18-ը` շաբաթ օրեր։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։