Կառավարության որոշումներ

17 Դեկտեմբերի 2009, 1450 - Ն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2010 թվականի հունվարի 8-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխել 2009 թվականի դեկտեմբերի 26-ը` շաբաթ օր։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։