Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2009, 1448 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի
N 801-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերից 2.28 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման` ագրոտուրիստական-հյուրատնային կենտրոնի կառուցման համար։
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելիս` հուշարձանի հայտնաբերման դեպքում հողամասի սեփականատերը պարտավոր է օրենքով սահմանված կարգով դադարեցնել աշխատանքները` դրա մասին տեղյակ պահելով պետական լիազոր մարմիններին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։