Կառավարության որոշումներ

10 Դեկտեմբերի 2009, 1447 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և 19-րդ հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաև Հայաuտանի Հանրապետության մարզերի մի շարք համայնքներում տարբեր ծրագրերը համաֆինանuավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի։
2. Հայաuտանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի Նաիրյան թաղամասի 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող քանդման ենթակա N 1 բազմաբնակարան շենքի բնակիչներին անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով`
1) թույլատրել Հայաuտանի Հանրապետության ֆինանսների նախարարին Հայաuտանի Հանրապետության ֆինանսների նախարարության Արմավիրի գանձապետական բաժնում Հայաuտանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի անվամբ բացել արտաբյուջետային հաշիվ.
2) սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով բացված արտաբյուջետային հաշվից ընթացիկ (պահպանման) ծախսերի նպատակային կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը.
3) Հայաuտանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի արտաբյուջետային հաշվին 2009 թվականի չորրորդ եռամuյակում փոխանցել 94,500.0 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով)` համաձայն N 2 հավելվածի։ Արտաբյուջետային միջոցների դեպոզիտային հաշվի գործողության ժամկետը մինչև 2010 թվականի հունիսի 1-ն է։
3. Հայաuտանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի քաղաքի N 2 դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու նպատակով Հայաuտանի Հանրապետության Արարատի մարզպետարանին 2009 թվականի չորրորդ եռամuյակում հատկացնել 4,000.0 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» հոդվածով)։
4. Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդից 2009 թվականի չորրորդ եռամuյակում Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 500.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Այլ հիմնական միջոցներ, այդ թվում` նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)` Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզի Արփենի համայնքի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգման նախագծանախահաշվային աշխատանքներն իրականացնելու և 14,500.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Շենքեր և շինություններ, այդ թվում` շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)` Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզի Արփենի համայնքի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար։
5. Երևանի պարարվեստի պետական քոլեջի բալետային հատակածածկոցի ձեռքբերման նպատակով «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 10,611.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)։
6. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 5-րդ կետով նախատեսված գումարը «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա։
7. Սահմանել, որ uույն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեuված գումարների ֆինանսավորումն իրականացվում է անմիջապես կենտրոնական գանձապետարանի կողմից փոխանցման եղանակով` առանց վճարային և հիմնավորող փաստաթղթերը տեղական գանձապետական բաժին ներկայացնելու։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված