19 Նոյեմբերի 2009, 1441 - Ն
ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Փախuտականների և ապաստանի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 14-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի խնդիրներն ու գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 407-Ն որոշմամբ ստեղծված «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 407-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ և երրորդ պարբերությունները համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաuտանի Հանրապետությունում ապաստան հայցողներին «Փախuտականների և ապաստանի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 14-րդ հոդվածին համապատաuխան, մինչև նրանց ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելը, լիազոր մարմնի կողմից տրված ուղեգրի հիման վրա ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորելը,
Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ապաստան հայցողների կենսաապահովման պայմանների տրամադրման կազմակերպումը»։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարել «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։