25 Մայիսի 2005, 677 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն անընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` աղյուսակի 1-ին բաժնի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով և 6-րդ բաժնի 5-րդ կետով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։