10 Դեկտեմբերի 2009, 1427 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 633-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի
19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 633-Ն որոշմամբ հաստատված կանոնա-դրության մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) 47-րդ կետի «ժդ» ենթակետը «լիազորություններ» բառից հետո լրացնել
«, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները։» բառերով.
2) 48-րդ կետում «նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ» բառերը փոխարինել «նախարարի անմիջական ենթակայությամբ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։