Կառավարության որոշումներ

10 Դեկտեմբերի 2009, 1426 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտենիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող գույքը` համաձայն հավելվածի, հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտենիի գյուղական համայնքին` վերանորոգելու և համայնքի կարիքավոր բնակիչներին սեփականության իրավունքով` որպես կացարան տրամադրելու պայմանով։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը` նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտենիի գյուղական համայնքի միջոցների հաշվին։