10 Դեկտեմբերի 2009, 1425 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24 ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
«4.2.2. Տարածքային կառավարումը և տեղական ինքնակառավարումը» բաժնի 4-րդ կետի 4.3-րդ ենթակետի 4-րդ սյունակի «Հանրային ծառայությունների մատուցման ապահովում յուրաքանչյուր համայնքում գործող ծրագրերին համապատասխան (մասնավորապես՝ փոստային ծառայություններ, հեռախոսակապ, ինտերնետ կապ և այլն)», 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակների «Հանրային ծառայությունների մատուցման ապահովում յուրաքանչյուր համայնքում (մասնավորապես՝ փոստային ծառայություններ, հեռախոսակապ, ինտերնետ կապ և այլն)» բառերը փոխարինել «Համայնքներում հանրային ծառայություններ մատուցող շահագրգիռ մարմիններին (կազմակերպություններին) անհրաժեշտ աջակցության ցուցաբերում» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։