19 Նոյեմբերի 2009, 1422 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1670-Ն , 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 630-Ն, N 631-Ն, N 632-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈԻՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմ-բերի 11-ի «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորա-ցիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1670-Ն որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`
«դ» ենթակետով.
«դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքում ստացված գյուղատնտեսական մթերքների իրացում` լիազոր մարմնի համաձայնությամբ։»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 630-Ն որոշման
5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքում ստացված գյուղատնտեսական մթերքների իրացում` լիազոր մարմնի համաձայնությամբ։»։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Երկրագործության և բույuերի պաշտպանության գիտական կենտրոն» պետա-կան ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 631-Ն որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքում ստացված գյուղատնտեսական մթերքների իրացում` լիազոր մարմնի համաձայնությամբ։»։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 632-Ն որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքում ստացված գյուղատնտեսական մթերքների իրացում` լիազոր մարմնի համաձայնությամբ։»։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազ-մակերպություն ստեղծելու մասին» N 562-Ն որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Թույլատրել «Ագրոկենuատեխնոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեuակները`
ա) գյուղատնտեuության բնագավառի բարձրագույն ուuումնական հաuտատու-թյունների ուuանողների ուuումնական պրակտիկաների կազմակերպում,
բ) գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքում ստացված գյուղատնտեսական մթերքների իրացում` լիազոր մարմնի համաձայնությամբ։»։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։