Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2009, 1417 - Ն

ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ ՏՐՎՈՂ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Փախuտականների և ապաստանի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասին և 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաuտատել`
1) փախuտականին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) փախuտականին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում ապահովել Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան ստացած անձանց համապատասխանաբար փախuտականի և ժամանակավոր ապաստանի վկայականների փոխարինումը փախuտականին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում փախստականի վկայական և ճամփորդական փաստաթուղթ տալու կարգերը և դրանց նկարագրերը հաստատելու մասին» N 695 որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված