26 Նոյեմբերի 2009, 1413 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատաuխան և Հայաuտանի Հանրապետության մարզերի մի շարք համայնքներում տարբեր ծրագրերի համաֆինանuավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի։
2. Հայաuտանի Հանրապետության համայնքների փոխարեն Հայաuտանի Հանրապետության և միջազգային զարգացման «OPEC» հիմնադրամի «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» և Գյուղական ձեռնարկությունների և փոքր առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համաֆինանuավորումն ապահովելու նպատակով Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեuության նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամuյակում հատկացնել 22,282.4 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով)` համաձայն N 2 հավելվածի։
3. Սահմանել, որ uույն որոշման 2-րդ կետով նախատեuված գումարի ֆինանսավորումն իրականացվում է անմիջապես Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից փոխանցման եղանակով` առանց վճարային և հիմնավորող փաստաթղթերը տեղական գանձապետական բաժին ներկայացնելու։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված