Կառավարության որոշումներ

25 Մայիսի 2005, 675 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1194 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահաբաժինների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը տնօրինող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 1-ին կետով հաստատված կարգի`

25-րդ կետում` հանել «դրանց մասին տեղեկատվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն» բառերը, իսկ «միջոցներ ձեռնարկելու համար» բառերը փոխարինել «ձեռնարկում է միջոցներ» բառերով,

26-րդ կետում` հանել «Ընկերություններից տարեկան (միջանկյալ) հաշվետվություններն ընդունելիս սույն կարգի 16-րդ կետի պահանջի կատարման, ինչպես նաև» բառերը, «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերով և հանել «ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։