Կառավարության որոշումներ

29 Հոկտեմբերի 2009, 1336 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՑՈՒՑԱԿԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՑՈՒՑԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ընկերություններին ցուցակման նպատակով որոշ ծառայությունների ստացման համար ծառայություններ մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված