1 Հոկտեմբերի 2009, 1124 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Առողջության համար վնասակար աշխատանքների և մասնագիտությունների ու առողջության համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքների ու մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» N 1907-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի «II. Բնապահպանություն» գլխի «I. Ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչության աշխատողներ» կետը և «XII. Ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության ծառայություն» գլուխը.
2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ XXII գլխով.
«XXII. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատողներ
1. Կոմիտեի նախագահ
2. Կոմիտեի նախագահի տեղակալներ
3. Կոմիտեի աշխատակազմի ղեկավար
4. Տեսուչներ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։