3 Դեկտեմբերի 2009, 1396 - Ա
«ԼԱԶԵՐԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ» ԵՎ «ԼՏ-ՊԻՐԿԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ Մ Ա Ս Ի Ն
Հաշվի առնելով «Հունական Պաշտպանական Համակարգեր Ս.Ա.» (Հունաստանի Հանրապետություն) ընկերության կողմից «ԼՏ-Պիրկալ» փակ բաժնետիրական ընկերությունում ներդրում կատարելու առաջարկը, այդ ընկերության հետ վարված բանակցության արդյունքները և ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով ապահովել «Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը` 12429000 դրամով և «ԼՏ-Պիրկալ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը` 120360000 դրամով։
2. «ԼՏ-Պիրկալ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 120360000 դրամով ավելացման համար`
1) թույլատրել «Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության 2000 թվականի փոխառության պայմանագրով «ԼՏ-Պիրկալ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված և չմարված 107931000 դրամ գումարը ձևակերպել որպես ներդրում
«ԼՏ-Պիրկալ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում.
2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված «Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 12429000 դրամով ավելացումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
3) «Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 12429000 դրամի ավելացումը ներդնել «ԼՏ-Պիրկալ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում։