3 Դեկտեմբերի 2009, 1386 - Ա
ՎԱԼՈԴՅԱ ՆԻԿՈԼՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վալոդյա Համբարձումի Նիկոլյանին ( ծնվ.` 1991 թվականի օգոստոսի 6-ին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, գ. Արագածավան, Բաղրամյան փող., տուն 29։ 2009 թվականին ընդունվել է Ռուսաստանի Դաշնությունում բարձր վարկանիշ ունեցող Տոլյատիի պետական համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2014 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։